Անհրաժեշտ քայլեր ,որոնք պետք է իրականացնել արտակարգ դրության պայմաններում.Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

․

ՀՅ Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հատված ՀՅԴ արտակարգ դրության պայմաններում իրականացման ենթակա միջոցառումներից։

 «Անհրաժեշտ քայլեր ,որոնք պետք է իրականացնել արտակարգ դրության պայմաններում...

Պետական կառավարումն իրականացնել բացառիկ խնայող ռեժիմում, ըստ այդմ՝

–             դադարեցնել այն ծրագրերի ֆինանսավորումը, որոնք այս իրավիճակում հրատապ չեն

– դադարեցնել գնումների մրցույթների իրականացումը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է արտակարգ դրության պայմանների ապահովման համար,

– դադարեցնել բոլոր տեսակի պարգևատրումները բոլոր մակարդակների պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում,

– արգելել թե՛ պետական մարմիններում, թե՛ ոչ պետական կազմակերպություններում բոլոր տեսակի գործուղումները, բացառությամբ պարետի հատուկ թույլտվության, եթե դա բխում է արտակարգ դրության իրավիճակից,

– դադարեցնել հարկային ստուգումները և սույն ժամանակաշրջանում պահանջվող հաշվետվությունների համար սահմանել այլ ժամանակաշրջան»,– գրել է նա։