Թուքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 75-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News   

կորոնա

Թուրքիայում մարտի 26-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացածների թիվը հասել է 75-ի։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 7.286 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1.196 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 16 դեպք։ Գրել է Ermenihaber-ը։

Նախարարը նաև տեղակցրել է, որ վարակակիրներները և նրանց հետ շփում ունեցած մարդիկ մեկուսացվել են։

Քոջան քաղաքացիներին զգուշացրել է հետևել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում իրականացվող միջոցառումներին։

Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում կա կորոնավիրուսի հաստատված 3․629 և մահվան 75 դեպք:

Հիշեցնենք, որ Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 11-ին։