Վթար-հրդեհ՝ Կոտայքում. 31-ամյա վարորդը Հրազդանում Opel-ով բախվել է բետոնե արգելապատնեշին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

1

Մարտի 26-ին ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։45-ի սահմանում Քասախ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Վահագն Հ.-ն իր վարած Opel մակնիշի  ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին։ Այդ մասին գրում է shamshyan.com-ը:

1

Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդ Վահագն Հ.-ն և նրա ուղևորը՝ Արմավիր քաղաքի բնակիչ, 31-ամյա Ազատ Ս.-ն մարմնական վնասվծածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։

1

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ վիրավոներին առաջինն օգնության են հասել «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերության վթարային փորձագետները, որոնք այդ պահին նշված հատվածով անցնելիս են եղել, ու տեսնելով, որ տեղի է ունեցել վթար, ինչից հետո ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, կարողացել են օպերատիվորեն վարորդին ու ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

1