Կատարվել են նմուշառման աշխատանքներ՝ ձկների անկման պատճառները հասկանալու նպատակով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

ձկանանկում

Սևաբերդ բնակավայրի ջրամբարում ձկների զանգվածային անկման հարցով Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետները, Ակունք համայնքի ղեկավարը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների հետ, այցելել են ջրամբարի տարածք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
«Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են նմուշառման աշխատանքներ՝ անկման պատճառները հասկանալու նպատակով: Կատարվում է լաբորատոր ուսումնասիրություն: Արդյունքները պարզվելուց անմիջապես հետո կտրամադրենք համապատասխան տեղեկատվություն»,- նշել է մարզպետը: