Թուրքիան կորոնավիրուսի տարածման արագությամբ առաջիններից է. Ermenihaber

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

թուրքիա

Օքսֆորդի համալսարանի կազմում ուսումնասիրություններ անող Our World in Data կենտրոնը գրաֆիկ է կազմել, որը թույլ  է տալիս համեմատել տարբեր երկրներում կորոնավիրուսի տարածման արագությունը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Գրաֆիկը կազմողները ելման կետ են ընտրել տարբեր երկրներում վարակակիրների թիվը 100-ի հասնելու օրը, ապա դիտարկել թե դրան հաջորդող օրերին ինչ արագությամբ են աճում վարակակիրների թիվը: Այս պահին արդեն հիվանդների թվով ԱՄՆ-ից հետո 2-րդ տեղում գտնվող Չինաստանում 10 օրում վիրուսակիրների թիվը 100-ից հասել է 10 հազարի:

Չափանիշներից մեկն այն է, թե, որ երկրում ինչքան ժամանակում է կրկնապատկվել վիրուսակիրների թիվը: Այս ցուցանիշը տատանվում է 2-ից 10 օրվա միջակայքում: Թուրքիան այն երկրներից է, որտեղ հիվանդների քանակը 2 օրում 100-ից հասել է 200-ի, ընդ որում Թուրքիան այդ երկրների շարքում առաջինն է:    

Թուրքիայի հետ այս ցուցանիշում նույն հորիզոնականում են Չինաստանը, Հարավային Կորեան, Իտալիան, Իրանը, Լյուքսեմբուրգն ու Դանիան:

Տեսանյութեր

Live

Լրահոս