ՀԿԵ-ն վագոններում ուղևորների միջև հեռավորույթյուն պահպանելու ցուցում է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News   

գնացք

Հարավկովկասյան երկաթուղուն տրվել են համապատասխան ցուցումներ, վագոններում ուղևորների միջև պահպանվի մեկ մետր և ավելի հեռավորություն պահպանելու վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

«Վերահսկողություն է իրականացվում թե՛ նախարարության, թե՛ Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցների, թե՛ տեսչական մարմնի կողմից: Ես այսօր էլ եմ ցուցումներ տվել ՀԿԵ-ին, որպեսզի այդ ռեժիմը պահպանեն՝ մինչև նոր ցուցումներ ստանալը»,- ասել է նա։