Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդ է մահացել․ РИА Новости

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News   

կորոնա

Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով ևս մեկ մարդ է մահացել։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է օպերատիվ շտաբը։

Երկրում COVID-19-ի հետևանքով մահացածների թիվը հասավ  3-ի։

Հայաստանում մարտի 27-ի ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 329-ի, բուժվածները՝ 18, փաստացի բուժվողները՝ 311, բացասական թեստերը՝ 1625, մահվան ելքերը՝ 1։

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերը հատել են 500 000-ի շեմը:  

Ըստ ներկայացված տվյալների հիվանդությունից մահացության ցուցանիշը անցնում է 22 հազարը: Վարակվածները  կազմում են շուրջ 351 հազար։ Ապաքինվել է 121 հազարից ավելին։