Ծաղկաձորի ԳՄ հանգստյան տանը մեկուսացվածների թվում հղիներ կան. Թորոսյանն այցելել է նրանց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

նախարար

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Ծաղկաձորի Գրողների միության հանգստյան տանը կորոնավիրուսի վարակման կասկածով մեկուսացման մեջ գտնվող 80 քաղաքացիներին: Այդ մասին նախարարն ասել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

«Մեր երկրորդ կետը Ծաղկաձորում Գրողների միության հանգստյան տունն է, որտեղ կրկին ունենք մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներ»,- ասել է Թորոսյանը:

Հանգստյան տանը մեկուսացման մեջ գտնվողներին հետևող Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի աշխատակիցը նշել է, որ բոլոր մեկուսացվածների ինքնազգացողությունը շատ լավ է, նրանց մեջ կան նաև հղիներ:

Նշենք, որ Հայաստանում հաստատված դեպքերի ընդհանուր թինը 329 է, բուժվածները՝ 18, փաստացի բուժվողները՝ 311, բացասական թեստերը՝ 1625, կա նաև մահվան ելքով 1 դեպք: