Տավուշում պայմանագրային զինծառայող է վիրավորվել․ ՊՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News   

զինվոր

Նոյեմբերյանի սահմանագոտում մարտի 27-ին ադրբեջանական զինուժի կրակից հրազենային վիրավորում է  ստացել պայմանագրային զինծառայող: Այս մասին 24News-ին հայտնեց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

ՊՆ խոսնակը նշեց, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, նա թեթև վիրավորում է ստացել: 

«Զինծառայողը հոսպիտալացվել է, իրեն լավ է զգում», - հավելեց Շուշաննա Ստեփանյանը: