Պեսկովը հաստատել է ՌԴ նախագահի վարչակազմում կորոնավիրուսի գրանցված դեպքը. Ведомости

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ նախագահի աշխատակազմի աշխատակիցներից մեկը հիվանդացել է կորոնավիրուսով: Թե ում մասին է խոսքը, մամուլի քարտուղարը չի հստակեցրել։ Նրա փոխանցմամբ՝ հիվանդը շփում չի ունեցել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է vedomosti.ru-ն:

«Իսկապես, վարչակազմում կորոնավիրուսի դեպք է հայտնաբերվել։ Սա իրականություն է: Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ սանիտարական և համաճարակաբանական միջոցառումները, որպեսզի կանխվի դրա հետագա տարածումը»,- նշել է Պեսկովը։

«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ արդարցված են նախազգուշական միջոցառումները, երբ նախագահի հետ բոլոր միջոցառումներից առաջ մասնակիցներն անցնում են թեստավորում»,- հավելել է Պեսկովը: