Rammstein ռոք խմբի մենակատար Թիլ Լինդեմանի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. Bild

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

ռամշտեյն

Հանրահայտ Rammstein ռոք խմբի մենակատար Թիլ Լինդեմանը հոսպիտալացվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը։

Նախնական տվյալներով՝ 57-ամյա երգիչը գտնվում է Բեռլինի հիվանդանոցներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Նշենք, որ այս պահի տվյալներով Գերմանիայում կա կորոնավիրուսի գրանցված 47.639 դեպք, որից 289-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսից վերականգնվել է 8.428 մարդ: