Կառավարությունը կղեկավարեմ վիդեոտարբերակով. Բորիս Ջոնսոնի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Այս մասին բրիտանական կառավարության ղեկավարը հայտնել Է թվիթերյան իր միկրոբլոգում: Նա ունեցել է կորոնավիրուսի ախտանիշներ, որից հետո թեստավորում է անցել՝ դրական արդյունքով:

«Այժմ ես ինքնամեկուսացման մեջ եմ, բայց կառավարությունը կղեկավարեմ վիդեոտարբերակով»,- հայտնել է նա: