Առաջիկայում կհրապարակվի ՕԽ-ի անցկացման նոր ժամկետը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

օխ

Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի նոր ժամկետի մասին կտեղեկացվի առաջիկա երեք շաբաթների ընթացքում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՄՕԿ տարածած հայտարարությունը, փոխանցում է karate.ru-ն:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը հետաձգվել են մարտի 24-ին՝ կորոնավիրուսի պատճառով։ Խաղերի անցկացման ենթադրյալ ժամկետը 2021 թվականի ամառն է: