«Բարսելոնան» ֆուտբոլիստների կամքին հակառակ կկրճատի նրանց աշխատավարձը 70 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News 

սպորտ

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարի ընթացքում թիմի ֆուտբոլիստների աշխատավարձը կրճատել 70 տոկոսով։ Այս մասին հայտնում է Marca-ն:

«Բարսելոնայի» ղեկավարությունը խաղացողների աշխատավարձերն իջեցնելու որոշումն ընդունել է ֆուտբոլիստների կամքին հակառակ: Իսպանիայի չեմպիոնի ֆուտբոլիստները համաձայնել են աշխատավարձերի կրճատման առավելագույնը 50 տոկոսի չափով:

Մրցաշրջանի վերսկսումից հետո «Բարսելոնան» ամբողջությամբ կվճարի ֆուտբոլիստների պայմանագրերով նախատեսված աշխատավարձերը: