Ռուսավիացիան դադարեցնում է ՌԴ-ից օտարերկրյա օդանավակայան և հակադարձ ուղղությամբ թռիչքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

ռուսավիացիա

Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված՝ ՌԴ կառավարության որոշմամբ՝ «Ռուսավիացիան» 2020թ. մարտի 27-ի ժամը 00:00-ից սկսած դադարեցնում է ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը: Այս մասին տեղեկանում են ՀՀ կառավարության կայքից:

«Բացառություն են կազմելու օտար երկրներից ՌԴ քաղաքացիների փոխադրումը Ռուսաստան՝ համաձայն ՌԴ ԱԳՆ կողմից կազմված քաղաքացիների ցուցակի, և օտարերկրյա քաղաքացիների՝ օտարերկրյա պետություններ վերադարձն ապահովող չվերթները՝ ըստ նախապես գնված տոմսերի։

Հորդորում ենք ՀՀ վերադարձի համար տոմս ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին անմիջապես կապ հաստատել ավիաընկերության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ: