Գորիսի «Շինգինի ձոր» կոչվող տարածքում 89-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

աին

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 27-ին՝ ժամը 13:50-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Շինգինի ձոր» կոչվող տարածքում հայտնաբերվել է դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Շինգինի ձոր» կոչվող տարածքում՝ սարի վրա (մոտ 30 մ բարձրություն), հայտնաբերվել է Ալում Ջ.-ի (ծնված 1931 թ.) դին:

Փրկարարները դին իջեցրել են սարից և մոտեցրել ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներին: