Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՄԻԵԴ-ը դադարեցրել է հայցերի ընդունումը. ТАСС

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

միեդ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կորոնավիրուսով պայմանավորված՝ դադարեցրել է հայցերի ընդունումը: Այս մասին ասվում է ՄԻԵԴ-ի թվիթերյան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նշված է, որ բացառություն կկազմեն հատուկ կարևորության դեպքերը: Օրինակ՝ մուտք կկարողանան գործել մուտք դատարանի քարտուղարության այն դատավորները և աշխատակիցները, որոնց ներկայությունն անհրաժեշտ կհամարվի: Միաժամանակ կընդունվեն և կհրապարակվեն Մեծ պալատի որոշումները։

Գրառման մեջ ասված է, որ մարտի 16-ից գրավոր ընթացակարգով ՄԻԵԴ-ի Մեծ պալատը շարունակում է իր աշխատանքը: