Կորոնավիրուսային հիվանդության դեպքեր կան Երևանում և 6 մարզերում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

ցանկ

Կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19) (https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/) էջում այսուհետ կարող եք տեսնել հաստատված դեպքերի վերաբերյալ տվյալներ` ըստ մարզերի: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը :

«Փորձում ենք առավելագույնս հասանելի դարձնել տեղեկատվությունը, և առաջիկայում վիճակագրությունը կտրվի նաև՝ ըստ վարչական շրջանների և համայնքների»:

Կորոնավիրուսային հիվանդության դեպքեր հաստատվել են Երևանում և 6 մարզերում:

Երևան - 151

Արագածոտն - 4

Արարատ - 56

Արմավիր - 52

Կոտայք - 57

Լոռի - 2

Շիրակ - 5

Սյունիք - 2