Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվման ևս 43 դեպք է հայտնաբերվել. օպերշտաբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

ադրբեջան

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվման ևս 43 դեպք է հայտնաբերվել, հաղորդում է օպերատիվ շտաբը, փոխանցում է Интерфакс-ը:

Վարակվածների ընդհանուր թիվը 147 է։ Նշված է, որ 3485 մարդ գտնվում է տարբեր կարանտինային գոտիներում։

«Հիվանդանոցներում բուժվում է 147 մարդ։ 6-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ը՝ միջին ծանրության: Մյուս հիվանդների առողջական վիճակը գնահատվում է կայուն», -նշված է հաղորդագրության մեջ: