Արցախի բուժհաստատություններում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան. ԱՀ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News   

արցախ

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան: Առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի Առողջապահության նախարարությունը:

«Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով տարածվող պաշտոնական լրահոսին:
Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները»,-ասված է Արցախ / Տեղեկատվական շտաբի ֆեյսբուքի էջում։