ՄԻՊ-ի՝ կորոնավիրուսի մասին հրապարակած նոր ուղեցույցը կթարգմանվի 6 լեզվով և բրայլյան գրով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

ուղեցույց

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց արտակարգ դրությամբ պայմանավորված հաճախ տրվող հարցերի վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից:

Ուղեցույցում մի քանի ենթավերնագրերով ներկայացվում է կորոնավիրուսին վերաբերող մի քանի թեմաներ: Օրինակ՝ թե ինչ է կորոնավիրուսը, որոնք են ռիսկային խմբերը, ինչ իրավական ռեժիմ է այս պահին գործում երկրում, ինչ է այն ենթադրում և այլ ենթաբաժիններ:

Հայտարարության մեջ նշված է, որ ուղեցույցը կթարգմանվի նաև եզդիերեն, քրդերեն, ասորերեն, ռուսերեն, անգլերեն, հնդկերեն, ինչպես նաև կտպագրվի բրայլյան գրով: