ՌԴ-ում COVID-19 ախտորոշմամբ մահացել է պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանը. Московский комсомолец

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News    

ՌԴ

Ուրբաթ երեկոյան ՌԴ Կոմունարկայի «Նովոմոսկովսկի» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում մահացել է պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Արփիկ Հասրաթյանը: Կինը նախկինում աշխատել է Սեչենովսկու համալսարանի համաճարակաբանության ամբիոնում։ Այս մասին գրել է Московский комсомолец-ը:

69-ամյա կինը հոսպիտալացվել էր մարտի 23-ին, իր բնակարանից։ Սկզբում հոսպիտալացվել է քաղաքային հիվանդնանոցներից մեկը՝ բարձր ջերմությամբ և դժվարացած շնչառությամբ: Վիճակի չբարելավվելուց հետո նրան տեղափոխել են Կոմունարկայի հիվանդանոց, որտեղ նախնական ախտորոշվել է COVID-19: Ժամեր անց Հասրաթյանը մահացել է: Ներկայում բժիշկները փորձում են ճշտել՝ արդյո՞ք մահվան պատճառը կորոնավիրուսն էր:

Նշվում է, որ Արփիկ Հասրաթյանը վիրուսային հեպատիտների բուժման ոլորտում նշանավոր մասնագետ էր: