Վրաստանում թոշակառուներին նախապես են վճարել ապրիլի թոշակը․ Aliq Media

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News    

բանկ

Վրաստանի կառավարությունը նախապես է վճարել ապրիլ ամսվա կենսաթոշակը:  Սա արվել է, որպեսզի տարեցները ստիպված չլինեն ավելորդ անգամ դուրս գալ տնից՝  վարակի բռնկման ընթացքում: Այս մասին Aliq Media-ի հաղորդմամբ՝ ասվում է երկրի կառավարության հաղորդագրությունում:

Մասնագետները կանխատեսում են, որ հիվանդության պիկ է լինելու 2-3 շաբաթ անց: Ներկա ընթացքը նրանք համարում են նախաճգնաժամային:  Բոլոր թոշակառուների ապրիլի գումարներն արդեն քարտային հաշվի վրա են, դրանցից օգտվել կարող են մարտի 28-ին: Կանխիկ ստացող թոշակառուների համար հատուկ գրաֆիկ կկազմվի:

Կառավարությունը տարեցներին խնդրել է հոգ տանել սեփական առողջության մասին,  խուսափել բանկերում հերթ կանգնելուց:   Liberty Bank-ը, որը զբաղվում է թոշակների բաժանմամբ, ավելի վաղ է սկսել 70-նն անց անձանց թոշակի տրամադրման գործը:

Վրաստանում թոշակի տարիք է համարվում կանանց համար 60, տղամարդկանց համար՝ 65 տարեկանը: Թոշակներն այս տարի ևս 20 լարիով ավելացել են, այժմ 220 լարի է (63 դոլար): Տարիքային թոշակ Վրաստանում ստանում է 765,9 մարդ, որոնցից 403,3 հազարը 70-ն անց է, իսկ 10,8 հազարը՝ 90-ն անց:

Տեսանյութեր

Live

Լրահոս