ԱՄՆ նախագահը ստորագրեց 2 տրիլիոն օգնության մասին օրենքը․ Ամերիկայի ձայն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց այսօր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունած կորոնավիրուսի համաճարակի հետևանքների հաղթահարման համար 2 տրիլիոն դոլար օգնություն նախատեսող օրինագիծը: Նախօրեին օրինագիծն ընդունել էր նաև ԱՄՆ Սենատը։ Գրել է «Ամերիկայի ձայնը»։

Փաթեթը պարունակում է սոցիալական և տնտեսական ծրագրեր, ներառյալ միանվագ օգնություն անհատներին, աջակցություն մանր ու միջին բիզնեսներին, ինչպես նաև խոշոր ընկերություններին, որոնք ամենաշատն են տուժել կորոնավիրուսի համաճարակի արդյունքում:

Նախագահի ստորագրությամբ փաթեթը ստացավ օրենքի ուժ ու ենթակա է իրականացման: