Նյու Յորքում կկառուցվի 8 ժամանակավոր հիվանդանոց կորոնավիրուսով վարակվածների համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News 

աշխարհ

Նյու Յորքում կկառուցվի 8 ժամանակավոր հիվանդանոց, որպեսզի հնարավոր լինի ապահովել կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժումը։ Կանխատեսվում է, որ հիվանդների քանակն առավելագույնին կհասնի 3 շաբաթից։ Այս մասին հայտարարել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն։