«Աերոֆլոտը» ՌԴ-ից եվրոպական մի քանի քաղաքներ թռիչքները կշարունակի․ Интерфакс

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News    

Աէրոֆլոտ

«Աերոֆլոտ» ավիաընկերությունը մարտի 27-ի երեկոյան թարմացրել է Մոսկվայից  թռիչքների ծրագիրը։ Ըստ նոր ցանկի՝ մարի 27-ից հետո ընկերությունը կշարունակի չվերթերը Եվրոպայի որոշ քաղաքներ։ Այս մասին գրել է Интерфакс գործակալությունը։

«Ավիաընկերությունը կշարունակի չվերթեր իրականացնել աշխարհագրական հետևյալ կետեր․ Բրյուսել, Լոնդոն, Բեռլին, Դուբլին, Մադրիդ, Հռոմ, Ամստերդամ, Ժնև, Փարիզ»,- ասված է ընկերության հայտարարությունում։ 

Կորոնավիրուսի համավարակի բռնկման ֆոնին ՌԴ-նբ դադարեցրել է աշխարհի բոլոր երկրների հետ ավիահաղորդկացությունը։

Բացառությունները այն չվերթերի համար ենք, որոնք կազմակերպում են ՌԴ ռուսաստանցիների վերադարձը, արտասահմանցիների՝ իրենց հայրենքի վերադարձը, ինչպես նաև փոստային, բեռների, սանիտարական և հումանիտար  չվերթերը։

Ընկերությունը նշել է նաև, որ մարտի 29-ից ավիաընկերությունը կշարունակի չվերթները դեպի ԱՄՆ` Մոսկվա- Նյու Յորք -Մոսկվա երթուղով: