«Արսենալը» Վենգերի պատվին բրոնզե արձան է կանգնեցնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News    

վենգեր

Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտի տարածքում կանգնեցնում է 22 տարի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրած ֆրանսիացի մասնագետ Արսեն Վենգերի բրոնզե արձանը։

Արձանի պատրաստման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Նշվում է, որ Վենգերի անունով կարող է կոչվել նաև «Էմիրեյթս» մարզադաշտի տրիբունաներից մեկը:

70-ամյա Վենգերն «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 1996-2018 թվականներին: Վենգերի գլխավորությամբ «Արսենալը» նվաճել է 17 գավաթ: