Վրաստանում COVID-19-ով վարակվածների թիվն աճել է. երկրում արտակարգ դրություն է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

վրաստան

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը աճե է, հաստատվել է ընդհանուր 85 դեպք: Վրացական իշխանությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մինչև ապրիլի 21-ը արտակարգ դրություն է հայտարարել: Այդ մասին հաղորդվել է հիվանդության մոնիտորինգի հատուկ կայքում:

«Կա վարակի հաստատված  85 դեպ, որոնցից 14-ն ապաքինվել է,  կարանտինի ռեժիմում գտնվում է 4641 մարդ, 239-ը հսկողության տակ է», - նշվում է կայքում: