Կորոնավիրուսով​ վարակվածների 10 տոսկոսը բուժաշխատողներ են․Ամերիկայի ձայն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News     

կորոնա

Covid 19 հիվանդությամբ վարակված անձանց տասը տոկոսը կազմում են առողջապահության բնագավառի աշխատակիցները: «Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Կազմակերպության տարածքային կառավարման հարցերով տնօրեն Հանս Քլուգեն սա շատ մտահոգիչ հանգամանք է համարում բոլորի համար:

«Երեկվա տվյալներով, Իտալիայում կորոնավիրուսով վարակվածներից 6,200-ը բուժաշխատողներ են, ինչը նշանակում է, որ մենք պետք է դիմենք խիզախ այս անձանք մեր բոլոր հնարավորություններով պաշտպանելու քայլերի»,- ասել է նա:

Նրա խոսքերով, Covid 19-ի տարածման արագությունը հատկապես մեծ է չորսից հինգ երկրներում: Այդ երկրներն են Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան ու Շվեյցարիան:

Դա նշանակում է, որ աշխարհում հիվանդության յուրաքանչյուր տասը դեպքից մոտավորապես վեցը կապված են այս տարածաշրջանի հետ:

Սակայն, չնայած Իտալիայում հիվանդության հետ կապված լուրջ խնդրին, այստեղ նկատվում են հուսադրիչ նշաններ: Այստեղ դանաղել է հիվանդության տարածման արագությունը: «Սակայն դեռ վաղ է ենթադրելու համար, որ Իտալիայում հիվանդությունը նահանջում է» ,- ասել է նա:

Վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսի համաճարակի արդյունքում աշխարհում այսօր կա մոտ կես միլիոն վարակակիր: Մինչ այժմ մահացել է 22 հազար մարդ: