Աշխարհասփյուռ հայերին՝ արևմտահայերեն հեքիաթներ Թումանյանի թանգարանից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

հովհաննեսթումանյանիթանգարան

Հովհաննես Թումանյանի թանգարանը տեղեկացնում է, որ աշխարհասփյուռ հայերի համար պատրաստվում է օնլայն հարթակում ներկայացնել հեքիաթներ՝ նաև արևմտահայերենով: Այս մասին թանգարանը ներկայանցնում է ֆեյսբուքյան էջում:

Այսուհետ ամեն շաբաթ օր, հետևելով թանգարանի էջին, մարդիկ կկարողանան իրենց երեխաներին տրամադրել Հովհաննես Թումանյանի հեքիաթների արևմտահայերեն տարբերակը: