Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3460-ի. Риа Новости

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

կորոնավիրուս

Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսի 3460 դեպք, որից 12-ը՝ մահվան ելքով: Այս մասին հաղորդել Է երկրի առողջապահության նախարարությունը, փոխանցում է РиаНовости-ն:

Վարակվածներից 50-ը ծանր վիճակում են, կորոնավիրուսից վերականգնվել է 89 մարդ: 469 հիվանդներ գտնվում են հիվանդանոցներում, 1828-ը բուժվում են տնային պայմաններում, 484-ը գտնվում են բժիշկների հսկողության տակ:

Նշենք, որ մարտի 27-ին հաղորդվել է կորոնավիրուսով վարակված 3035 դեպքի մասին: 

Այսօր Իսրայելում ամենօրյա ռեժիմով շուրջ 6000 թեստ է անցկացվում: Հաջորդ շաբաթ նախատեսվում է թեստերի քանակն ավելացնել՝ հասցնելով 10 000-ի, մյուս երկու շաբաթների ընթացքում՝ օրական մինչև 30 000-ի։