Ովքեր կարող են ՀՀ-ից Արցախ այցելել․ կան սահմանափակումներ․ փոխոստիկանապետի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News     

Արցախ

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների 4 սահմանային ուղղությունն էլ մարտի 26-ից փակվել են կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։

Մհրյանը հավելել է, որ տեղաշարժի հետ կապված սահմանափակումներ են գործում․

«Այս օրերին Արցախի Հանրապետություն կարող են այցելել այն անձինք, ովքեր այնտեղ ունեն հաշվառում, Արցախ կարող են մուտք գործել բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ բեռնատարները անկախ բեռնվածությունից։ Մարդատար մեքենաները կարող են անցնել Արցախի սահմանը պարտադիր բեռնված լինելու դեպքում։ Արցախ կարող են այցելել նաև Արցախում կայանալիք ընտրությունների համար դիտորդական առաքելություն իրականացնող անձինք և լրագրողները՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում։ ԱՀ կարող են մեկնել նաև Պաշտպանության բանակին սնունդ մատակարարող բոլոր ընկերությունները»։

Արցախի Հանրապետությունում մինչ այսպահը կորոնավիրուսի հաստատված դեպքեր չեն ։

Հայաստանում մարտի 28-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի 372 հաստատված դեպք կա, որից բուժվել է 28-ը։  Թեստերից 2172-ը բացասական է:  Մարտի 26-ին արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդի մահվան առաջին դեպքը։

Երկրում մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարված է արտակարգ դրություն։ Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը։

Տեսանյութեր

Live

Լրահոս