Անմիջական շփումների բացառման նպատակով՝ քաղաքացիներն իրենք կներկայացնեն իրենց փաստաթղթերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

ավինյան

«Անմիջական շփումների բացառման և վարակի կանխարգելման նպատակով ոստիկանությանը ցուցում է տրվել, որպեսզի մեր քաղաքացիների տեղաշարժման թերթիկը և անձնագիրը/նույնականացման քարտը ստուգելիս չվերցնեն փաստաթղթերը, այլ խնդրեն որ քաղաքացիներն իրենք ցույց տան դրանք»: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ գլխավոր պարետ Տիգրան Ավինյանը:

Նաև նշվում է, որ ստեղծվել է տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը: Այն կարելի է գտնել հետևյալ հղումով՝ https://ac19.am/app/mobility:

«Ձեր տվյալները այնտեղ լրացնելուց հետո կգեներացվի հատուկ էլեկտրոնային փաստաթուղթ (այն հնարավոր չի լինի խմբագրել), որից էլ ստուգման նպատակով մոտեցած ոստիկանը կստանա անհրաժեշտ տեղեկատվությունը:

Բացի AC19.am կայքի ստեղծած հնարավորությունից՝ կարող եք օգտվել նաև մեր ՏՏ ընկերությունների կողմից ստեղծված էլեկտրոնային հավելվածներից, եթե դրանք համապատասխանում են անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ որոշմանը»,- պարզաբանել է պարետը: