Նախիջևանի մաքսային կոմիտեն կասեցրել է Ադրբեջանի քաղաքացիների մուտքը Թուրքիայից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News 

աշխարհ

Ըստ ադրբեջանական haqqin.az լրատվական կայքի, Նախիջևանի մաքսային կոմիտեին հանձնարարվել է կասեցնել Ադրբեջանի քաղաքացիների մուտքը Թուրքիայից Սադարակի անցակետով, ովքեր այնուհետև պետք է Նախիջևանի օդանավակայանից մեկնեին Բաքու:

Թուրքիայում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, Նախիջևանի ղեկավարությունը՝ կիրառելով արտակարգ միջոցներ, արգելափակել է Ադրբեջանի քաղաքացիների վերադարձը հայրենիք: