Սերժ Սարգսյանն էլ կարող է Յուրի Խաչատուրովի օրինակին հետևել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News 

քաղաքական

Ապրիլյան քառօրյա պատերազմի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը մարտի 30-ին նիստ կգումարի: 24News-ի տեղեկություններով՝ այս անգամ նիստին որևէ հյուր չի լինելու, պատգամավորներն ուղղակի աշխատանքային քննարկում են ունենալու:

Հանձնաժողովականները նախ տեխնիկական մի քանի հարց պետք է հստակեցնեն, թե ինչ օրակարգով են աշխատելու արտակարգ ռեժիմի պայմաններում և արդյո՞ք պետք է նիստերն անժամկետ դադարեցնել, թե՝ ոչ:

Ինչ վերաբերում է բովանդակային մասին, ապա ըստ մեր տեղեկությունների՝ քննարկվելու է, թե հետագա նիստերի ժամանակ ապրիլյան հանձնաժողով ում են հրավիրելու: Նշենք, որ մամուլում օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ  ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, որը հրավիրված է եղել հանձնաժողով, հրավերը մերժող գրություն է ուղարկել հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:

24News-ի աղբյուրները հայտնում են՝ Խաչատուրովի օրինակին է հետևելու նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ում հանձնաժողովը որոշել էր «հարցաքննության» կանչել Յուրի Խաչատարովից անմիջապես հետո: 

Երկուշաբթի նախատեսված նիստի ժամանակ, փաստորեն, հանձնաժողովի անդամնները պետք է ոչ միայն Խաչատուրովի՝ մերժումը փաստերով հիմանովորող գրությունն ուսումնասիրեն, այլ հասկանան՝ ի՞նչ մարտավարություն որդեգրել, որ նախկին որևէ պաշտոնյա ոչ միայն չհրաժարվի ներկայանալ հանձնաժողով, այլ պարտավորված լինի գալ ու մի շարք հարցերի պատասխանել:

Վրույր Սևակ