Իսպանական «Վալենսիայում» գրանցվել է կորոնավիրուսով վարակման 25 դեպք. Маrca

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

վալենսիա

Իսպանական «Վալենսիայում» գրանցվել է կորոնավիրուսով վարակման 25 դեպք: Այս մասին հաստատում է Marca-ն: 

Պարբերականի տեղեկություններով ՝ կորոնովիրուս հայտնաբերվել է ակումբի հիմնական թիմի 10 խաղացողների և «Վալենսիայի» 15 աշխատակիցների մոտ։

Ընդ որում, կորոնավիրսով վարակվածներից պաշտոնապես նշվում է իսպանական թիմի միայն երեք ֆուտբոլիստի անուն ՝ պաշտպաններ Էզեկյել Գարայը, Էլյակիմ Մանգալան և Խոսե Լուիս Գայան:

Այլ վարակվածների անուններ չեն հրապարակվում: