SMS զգուշացումներ՝ Վրաստանում. կարանտինի կարգը խախտողը կտուգանվի 3000 լարիով. «Aliq.ge»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

սմս

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կարճ հաղորդագրություններ է ուղարկում քաղաքացիներին, որոնցով զգուշացնում է, որ պատիժ է սահմանված արտակարգ իրավիճակում ընդունված ընդհանուր կարգը խախտող քաղաքացիներին: Այդ մասին գրում է aliq.ge-ը:

112-ը ծառայությունը հիշեցնում է բոլոր օպերատորների բաժանորդներին, որ կարանտինի և ինքնամեկուսացման ռեժիմը խախտող քաղաքացիների համար տուգանքներ են նախատեսվել: Ֆիզիկական անձը, որը կխախտի կարանտինային ռեժիմը, կտուգանվի 3000 լարիի չափով, իրավաբանական անձը՝ 15000: Կրկնվելու դեպքում կարգազանցների համար օրենքը մինչև 3 տարի ազատազրկում է նախատեսում:

Նախօրեին, ի դեպ, տուգանման նախադեպ արդեն գրանցվել է Զուգդիդիում, երբ դիմակներ ու ախտահանիչ նյութեր բաժանող ՀԿ-ի ղեկավարին ՆԳՆ-ն 15000 լարի տուգանք է նշանակել, քանի որ մի տեղում մեծաթիվ մարդիկ էին հավաքվել, ինչը հակասում է կարանտինի՝ նույն վայրում 10 հոգուց ավելի մարդկանց արգելքին: