«Հարկավոր չէ հենվել դեղահաբերի վրա». ԱՀԿ-ն նշել է COVID-19-ի բուժման հիմնական գործոնը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

կորոնավիրուս դեղ

Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վուժնովիչը հայտարարել է, որ կորոնավիրուսով հոսպիտալացված հիվանդներին բուժելիս ամենակարևորը վերջինիս վաղ փուլում թթվածնով ապահովելն է, և որ հարկավոր չէ հենվել դեղահաբերի վրա: Այդ մասին գրում է ria.ru-ն: 

Նշենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 600 հզարը մահացածներինը՝ 28 հազարը, ապաքինվածներինը՝ 142 հազարը:

Հայաստանում վարավածների թիվը 372 է, որից 1-ը մահացել է, 28-ը՝ ապաքինվել: Բացասական արդյունք է արձանագրվել 2172 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 344 անձ: Մարտի 16-ից մարտի 14-ը երկրում արտակարգ դրություն է հայտարարված: