Ձանիոլոն Մխիթարյանին ֆենոմենալ ֆուտբոլիստ է համարում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News 

սպորտ

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին ֆենոմենալ ֆուտբոլիստ է համարում:

«Հենրիխ Մխիթարյանը մեծ, ֆենոմենալ ֆուտբոլիստ է։ Նա մեծ ֆուտբոլիստ է խաղադաշտում, և մեծ մարդ խաղադաշտից դուրս»,- Mediagol.it կայքի փոխանցմամբ, ասել է Ձանիոլոն: