Ստեփանակերտում արձանագրվել է 4 ներմուծվող ապրանքատեսակների միջին գների աճ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

մթերք

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. մարտի 28-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 4 ներմուծվող ապրանքատեսակների միջին գների աճ: Այս մասին տեղեկացնում է Արցախ/ Տեղեկատվական շտաբը:

Մասնավորապես՝ միջին գնաճը կազմում է սոխ` 33 դրամ կամ 13.2%, ոսպ՝ 32 դրամ կամ 6.1%, կիտրոն` 16 դրամ կամ 4%, թեյ «Ակբար»` 1 դրամ կամ 0.14%, և պայմանավորված է ձեռքբերման գների փոփոխության հետ: