Բուժօգնություն է ստանում թոքաբորբով 13 հիվանդ, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

կ

28.03.2020, 19:30-ի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 հիվանդ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր (ինտուբացված են)։ Այս մասին հայտնում է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

2 պացիենտ ծանր են (հարաբերական կայուն), մնացած 9-ը՝ կայուն ծանր։ Հիվանդանուցում բուժվող 2 քաղաքացու մոտ կորոնավիրուսային հիվանդության կրկանկի թեստի արդյունքները եղել են բացասական, նրանք դուրս են գրվել։ Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 30։