ՌԴ-ն սահմանափակել է պետական սահմանով տեղաշարժը. РИА Новости

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News 

․

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հանձնարարել է կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանափակել տեղաշարժը պետական սահմանով: Այս մասին հայտնում է РИА Новости-ին:

Խոսքը ավտոմոբիլային, երկաթուղային, հետիոտնային, ջրային և խառը սահմանային, ինչպես նաև ռուս-բելառուսական պետական սահմանի ցամաքային տարածքի անցակետերի գործունեության մասին է: Սահմանափակումներն ուժի մեջ են մտնելու մարտի 30-ի 00:00-ից:

Արգելքը չի տարածվի դիվանագետների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև դիվանագիտական կապի սուրհանդակների և պաշտոնական պատվիրակությունների վրա:

Սահմանով կթույլատրեն անցնել բեռնատար մեքենաների ռուս վարորդներին, նավերի անձնակազմերին, ինչպես նաև միջազգային երկաթուղային հաղորդակցության ջոկատներին:

Բացի այդ, սահմանափակումների կենթարկվեն ՌԴ այն քաղաքացիները, որոնք դուրս կգան երկրից հարազատի մահվան պատճառով:

Տեսանյութեր

Live

Լրահոս