Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին ևս երկու ամիս կալանքի տակ կմնա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News 

իրավական

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով։Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց Դավիթ Մովսիսյանի փաստաբան Գոռ Գևորգյանը։ 

«Ինչպես օրեր առաջ մերժվել էր խափանման միջոցը փոխելու մեր Վերաքննիչ բողոքը, այնպես էլ այս որոշումը տրամաբանությունից հեռու և չպատճառաբանված էր։ Արդեն բողոքարկել եմ, սպասում եմ, որ երկուշաբթի դատարանն ընդունի», - նշեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել էին Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս