Խորը ճգնաժամեր են սպասվում, կյանքը բարդանալու է, սոցիալական խնդիրները՝ սրվելու․ Միսկարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News 

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը, 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում խոսելով նոր կորոնավիրուսի համաճարակը կանխելու իշխանության քայլերի մասին, ասել է, որ դրանք դրական են, թեև սկզբնական շրջանում տպավորություն էր, թե իշխող ուժը ռեալ չի գնահատում ռիսկերը։

Միսկարյանը կողմնակից է ավելի կոշտ և արագ միջոցների, ավելի մեծ սահմանափակումների, որպեսզի ժամանակ շահենք և հիվանդանոցները զինենք համապատասխան  սարքավորումներով և նյութերով։
Նրա խոսքով՝ կառավարությունը ոչ նախանձելի վիճակում է հայտնվել։

«Ոչ մի կառավարություն պատրաստ չէր նման զարգացումների, այդ թվում՝ մեր։ Քայլերը ողջունելի են, բայց ցավոք, կարծում եմ, որ դրանք ցանկալի արդյունք չեն տալու։ 150 մլրդ դրամը շուկա բաց թողնելն ուղղակի վիճակը մեղմելու միջոց է։ Կյանքը բարդանալու է։ Սոցիալական տարբեր խնդիրներ կան և հիմա ավելի են սրվելու։ Տրամաբանական է, որ կառավարությունը բոլորին չի կարող օգնել։ Այս վիճակում հասկանալ առաջնահերթությունները և սուղ ռեսուրսները տրամադրել խոցելի խմբերին, կարծում եմ, այդքան էլ հեշտ չի լինելու»,- ասել է Միսկարյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս