Սա իսկական զոհաբերություն է. Բեռլուսկոնին շնորհակալական նամակ է ուղարկել Պուտինին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

բեռլուսկոնի

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին նամակ է ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում տրամադրած օգնության համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Բեռլուսկոնին այդ ժեստը գնահատել է որպես «իսկական զոհաբերություն» ՝ հանուն Իտալիայի և իտալացիների հանդեպ բարեկամության և սիրո:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանը 15 ինքնաթիռ է ուղարկել Իտալիա ՝ բժիշկներով և սարքավորումներով, որպեսզ օգնություն Իտալիային՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: