Կորոնավիրուսի վարակման 35 նոր դեպք է հաստատվել. ընդհանուր՝ 407 վարակված․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News 

կորոնավիրուս

«Մոտավորապես 35 նոր ախտորոշում ենք ունեցել։ Ստացվում է, այս պահին վարակվածների թիվը Հայաստանում 407 է»։ Այս մասին, ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք մարտի 28-ի՝ ժամը 10.00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման 372 դեպք։

Հիշեցնենք, որ ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 հիվանդ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր (ինտուբացված են)։

2 պացիենտ ծանր են (հարաբերական կայուն), մնացած 9-ը՝ կայուն ծանր։ Հիվանդանուցում բուժվող 2 քաղաքացու մոտ կորոնավիրուսային հիվանդության կրկանկի թեստի արդյունքները եղել են բացասական, նրանք դուրս են գրվել։ Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 30։