Լարսում բեռնատարների շատ մեծ կուտակումներ կան․ խնդիրը շուտով կկարգավորվի․վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News 

․

«Լարսում երկար ժամանակ ձյուն էր։ Ճանապարհը բացվելուց հետո բեռնատարների շատ մեծ կուտակումներ կան։ Մենք վերջին օրերին ակտիվ աշխատում ենք Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ, որպեսզի բեռնատարների երթևեկությունը կանոնակարգենք և բերենք բնականոն վիճակի»,- այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը տեղեկացրեց, որ այս թեմայով խոսակցությունները բավականին արդյունավետ են։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի մեր գործընկերներին կառուցողական երկխոսության համար։ Համոզված եմ, որ առաջիկա օրերին ինտենսիվ աշխատանքի արդյունքում մենք խնդիրը կկարողանանք հարթել։ Վերջին օրերին մի փոքր բարելավվել է իրավիճակը»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս