Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացության դեպքերի թիվը հատել է 30 000-ի սահմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News 

.

Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացության դեպքերի թիվը հատել է 30 000-ի սահմանը։ Միայն Իտալիայում մարտի 28-ին մահացության դեպքերն ավելացել են 889-ով՝ դառնալով 10 023, ԱՄՆ-ում 241-ով՝ դառնալով 1 943, Իսպանիայում՝ 647-ով՝ դառնալով 5 812։ Այս մասին տեղեկանում ենք worldometers.info կայքում հրապարակած տվյալներից:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում այս պահի դրությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 407-ի, ունենք  կորոնավիրուսից մահացության մեկ դեպք, 30 վարակված անձ ապաքինվել է։