Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նվիրատուներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News 

Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն Ինստագրամի իր էջում գրում է.

««Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի և մեր բոլոր շահառուների անունից մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում այն բոլոր անհատներին ու կազմակերպություններին, որոնք նույնիսկ այս ծանր օրերին շարունակում են օգնության ձեռք մեկնել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մեր շահառուներին՝ ապահովելով նրանց բուժման շարունակականությունը:

Ձեր նման բարեկամների շնորհիվ է, որ «Ժպիտների քաղաք» հիմնադրամը հիմա՝ կորոնավիրուսային վարակի (COVID-19) համաճարակի ընթացքում, առավել, քան երբևէ, հավատարիմ է իր առաքելությանը և շարունակում է աջակցել «քաղցկեղ» ախտորոշման հետ բախված երեխաներին ու երիտասարդներին՝ ամբողջությամբ հոգալով ՀՀ-ում նրանց բուժման ծախսերը:

Առողջ եղեք և շարունակեք բարություն տարածել։
Միասին կարող ենք կյանքեր փրկել»:

Տեսանյութեր

Live

Լրահոս