ՌԴ-ում կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացվել է հայտնի հայազգի ֆիզիկոս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

․

Կորոնավիրուսի կասկածանքով Ռուսաստանի Կոմունարկա շրջանի ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում հայազգի ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը: Այս մասին տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

ՌԳԱ Պ.Ն. Լեբեդևի անվան Ֆիզիկայի ինստիտուտի աշխատակցի հաղորդմամբ պրոֆեսորը հիվանդացել է երկու շաբաթ առաջ, որից հետո աշխատանքի դուրս չի եկել, սակայն օրեր առաջ ինքնազգացողությունը վատացել է, բարձրացել է ջերմությունը: Նախօրեին նա կնոջ հետ անհապաղ հոսպիտալացվել է:

Հիվանդանոցի ճանապարհին նրա կնոջ սիրտը կանգնել է: Բժիշկները փորձել են վերակենդանացնել նրան, սակայն ապարդյուն. կինը մահացել է: Բժիշկներն այս պահին պայքարում են 72-ամյա ֆիզիկոսի կյանքի համար: